Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կտրուկ նիհարելու դեպքում - showbiz.am

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կտրուկ նիհարելու դեպքում

By

Կարանտինի պայմաններում շատերն են բախվել ավելորդ կիլոգրամների խնդրին, ուստի փորձում են կրկին ազատվել դրանցից և վերադառնալ նախկին քաշին։ Սպորտային սննդաբան և ֆիթնես մարզիչ Արինա Սկրոմնայայի խոսքով` այդ ավելորդ քաշից իսկապես հարկավոր է ազատվել, սակայն չի կարելի դա անել չափազանց կտրուկ, այլապես կարող են ի հայտ գալ խնդիրներ։

Մասնագետները նշում է, որ ավելորդ կիլոգրամներից հարկավոր է ազատվել աստիճանաբար և ժամանակի ընթացքում, իսկ այս հարցում կօգնեն ճիշտ սննդակարգն ու ռեժիմին հետևելը։ Սկրոմնայան խորհուրդ է տալիս չհապաղել ու խնդրի դեմ պայքարի հենց սկզբում դիմել մասնագետներին, որպեսզի նրանք կազմեն անհատական սննդակարգն ու մարզումների պլանը։

«Ավելի լավ կլինի մասնագետին դիմելը և որևէ կուրսին կամ մարաթոնին մասնակցելը։ Սա լավագույն տարբերակն է, առանց ինքնագործունեության։ Ձեր փոխարեն ամեն ինչ մտածում է փորձագետը՝ ինչ ուտել և երբ մարզվել։ Ինքնուրույն էքսպրես-դիետաներն ու մոնո-դիետաները կարող են էլ ավելի վատթարացնել արտաքին տեսքը։ Այսինքն՝ դուք ոչ միայն կվնասեք առողջությանը, այլև կարող եք երկու անգամ ավելի շատ քաշ հավաքել, քան կորցրել եք», — բացատրում է մասնագետը՝ հավելելով, որ միայն շաքարից, քաղցրավենիքից և հացաբուլկեղենից հրաժարվելու դեպքում արդեն իսկ կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին