«Ինդիանա Ջոնս»-ի դերասանը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից

Ֆլորիդայում՝ Դեյթոնա լողափում, մահացել է հոլիվուդյան դերասան, ծագմամբ ուկրաինացի, երաժիշտ Դմիտրի Դյաչենկոն: Դերասանը մահացել է ապրիլի վերջին, բայց միայն հիմա է հայտնի դարձել նրա մահվան պատճառը, գրում է TMZ-ն:

Հրապարակման համաձայն՝ Դյաչենկոն մահացել է թմրամիջոցների չափից մեծ դոզայի հետևանքով:

Տղամարդը տառապում էր սրտամեգալիայից (սրտի խոշորացում) և սրտի անբավարարությունից: Հայտնի է նաև, որ Դյաչենկոյի մահից կարճ ժամանակ առաջ աշխատանքի ընթացքում նա ուժեղ էլեկտրական ցնցում է ստացել:

Դմիտրի Դյաչենկոն ծնվել է 1968-ի ապրիլի 11-ին Կալիֆոռնիայում, ուկրաինացի արտագաղթողի ընտանիքում: Նա նկարահանվել է «Ինդիանա Ջոնսի և հախճապակյա գանգի թագավորություն», «Զինվոր Ջեյն», «Արգելված գոտի» և այլ ֆիլմերում։