«Սիրուն Սոնա» հեռուստասերիալը մոտենում է իր ավարտին

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սիրուն Սոնա» սերիալը հունիսին կավարտվի։ Այս մասին հայտնել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Ինստագրամի իր էջում։

Պրոդյուսերը տեսանյութ է հրապարակել նախագծի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ և ցույց տվել, թե ինչպես է վերջինս հուզվել վերջին սերիաներից մեկի նկարահանման ժամանակ։
Անահիտը վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողները ևս հուզվելու առիթ կսւնենան։

Հիշեցնենք, որ Շուշաննա Թովմասյանի, Էդգար Իգիթյանի, Նորայր Եղյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստասերիալը սկսվել էր տարեսկզբին։