Կանադայում 21-ամյա հայտնի ռեփեր է սպանվել

Կանադայում սպանել են 21-ամյա ռեփեր Houdini-ին (Ջիմարջիո Ջենքինս): Այս մասին հայտնում է «Toronto Sun» թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Երաժիշտը 15-ամյա դեռահասի հետ անցել է հյուրանոցի կողքով, երբ ոչ հեռու կայանված Volkswagen Tiguan ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել։ Դրանից կրակ են բացել, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն արտիստն ու նրա ընկերը, այլև 27-ամյա մի կին։ Houdini-ն մահացել է, մյուս տուժածներն այս պահին հիվանդանոցում են գտնվում։

Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել, ինչպես նաև չի մեկնաբանել վարկածը, թե ռեփերի 15-ամյա ծանոթը պատասխան կրակ է բացել։ Houdini-ի փաստաբան Յագ Վիրկը հայտարարել է, որ իր համար ծանր է լինել այդքան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտի մահվան վկան։ Նա քաղաքային իշխանություններին կոչ է արել լուրջ վերաբերել զենքի կիրառմամբ բռնության գործադրման խնդրին։