Հաշվի չառնելով տաք եղանակը․ Մելանյա Թրամփը՝ Gucci-ի 3500 դոլար արժողությամբ վերարկուով (լուսանկարներ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոնի ազգային գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Անհայտ զինվորի շիրիմին։ Իր այցի ժամանակ առաջին տիկինը գրել է Gucci նորաձևության տան 3500 դոլար արժողությամբ սպիտակ վերարկու, գրում է Daily Mail-ը։

ԱՄՆ առաջին տիկինը հետևել է ԱՄՆ-ի զոհված զինծառայողների պատվին գերեզմանատանը ծաղկեպսակներ դնելու արարողությանը։

Նրանց են միացել նաև փոխնախագահ Մայք Փենսը, նրա կինը՝ Կարեն Փենսը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը և նրա կինը՝ Լիա Էսպերը։

Թեև բավականին տաք եղանակին, Արլինգտոնի ազգային գերեզմանատուն այցելության համար Մելանյա Թրամփն ընտրել է Gucci նորաձևության տան 3500 դոլար արժողությամբ սպիտակ վերարկու և այն համադրել նույներանգ բարձրակրունկ կոշիկներով, գրում է աղբյուրը։

Արարողությունից հետո նա և Թրամփը ձեռք ձեռքի տված քայլել են ինքնաթիռին ընդառաջ՝ իրենց հաջորդ կայարան՝ Fort McHenry ազգային հուշարձան և պատմական սրբավայր ուղևորվելու համար։

Աղբյուրը գրում է, որ ԱՄՆ առաջին տիկինը հաճախ է հանրությանը ներկայանում Gucci նորաձևության տան վերարկուներով։