Պակիստանցի հայտնի մոդել-դերասանուհին կործանված ինքնաթիռի ուղևորների թվում է եղել (լուսանկարներ)

Պակիստանցի դերասանուհի և հայտնի մոդել Զառա Աբիդը մայիսի 22-ին Կարաչի քաղաքում կործանված «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի ուղևորների թվում է եղել, հայտնում է rg.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ թռիչքից որոշ ժամանակ առաջ մոդելն օդաչուների խցիկում արված լուսանկար է հրապարակել ինսթագրամյան իր օգտահաշվում։ Նշվում է, որ դա դերասանուհու՝ սոցցանցերում հրապարակված վերջին լուսանկարն է եղել։

Ապրիլի 4-ին Աբիդը ծննդյան 28-ամյակն է նշել և գրառում կատարել իր էջում՝ նկատելով, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը ստիպել է իրեն մարդկանց ու մարդկային կյանքի արժեքը հասկանալ։

Զառա Աբիդը ծնվել է Լահորում, սական մեծացել ու ընտանիքի հետ ապրել է Կարաչիում: 2020 թվականի հունվարին արժանացել է «Տարվա թոփ մոդել» մրցանակին։ Նախորդ տարի նա նկարահանվել է ֆիլմում՝ գլխավոր դերում։