Ջոան Ռոուլինգը համացանցում կհրապարակի ավելի քան 10 տարի առաջ գրած պատմվածքը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը համացանցում մաս-մաս կհրապարակի «Իկաբոգ» (The Ickabog) խորագրով հեքիաթ-պատմվածքը, որը ձեռագիր տարբերակով տարիներ շարունակ մնացել էր իր ձեղնահարկում։

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, լուրը բրիտանուհին հայտնել է թվիթերյան հաղորդագրությամբ՝ տեղեկացնելով, որ այս ստեղծագործությունն առնչություն չունի Հարի Փոթերի մասին վեպերի և դրանցում ներկայացված աշխարհի հետ:

Հեքիաթի սյուժեի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ռոուլինգի խոսքով՝ դա պատմություն է իշխանության չարաշահման և ճշմարտության մասին, որը նա գրել է ավելի քան 10 տարի առաջ, սակայն այդպես էլ չի հրատարակել: Պատմության առաջին մասը հասանելի կլինի համացանցում երեկոյան, իսկ հաջորդ մասերը կհրապարակվեն յուրաքանչյուր շաբաթ։