Քայլի և Քենդալ Ջեններների սպասված հանդիպումն ու նոր լուսանկարը

Քայլի Ջեններն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է իր ու քրոջ՝ Քենդալ Ջենների համատեղ լուսանկարով։

Աշխարհառչակ քույրերը լուսանկարվել են կարմիր լողազգեստներով։ Լուսանկարն ուշագրավ է, որովհետև քույրերը վաղուց չեին հանդիպել ինքնամեկուսացման պատճառով, ու Քայլին իր ողջ ժամանակն անցկացնում էր դստեր՝ Սթորմիի հետ։