«Ամեն ինչ լավ է, նորմալ և ստաբիլ, իսկ մնացածը բամբասանք է»․ Լուիզա Ներսիսյան - showbiz.am

«Ամեն ինչ լավ է, նորմալ և ստաբիլ, իսկ մնացածը բամբասանք է»․ Լուիզա Ներսիսյան

By

Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի բաժանման մասին լուրերը կայծակնային արագությամբ սկսեցին տարածվել «Tete A Tete» հաղորդմանը տված հարցազրույցի անոնսի հրապարկումից հետո։ Տեսանյութում դերասանուհին նշում է, որ իրենց հարաբերությունները այժմ լավագույն շրջանում չեն, և ամուսինները ժամանակավոր բաժանվել են։ Այդ հաղորդման նկարահանումները տեղի են ունեցել, երբ Լուիզա Ներսիսյանը «Women’s Club» հումորային նախագծի հետ շրջագայության էր մեկնել ԱՄՆ։

Հայաստան վերադառնալուց հետո, դերասանուհին Showbiz.am-ի հետ զրույցում պատմել էր ընտանիքի, դստեր ու ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի հետ թեթև կենցաղի, ընտանեկան առօրյայի մասին, որտեղ ակնարկ էլ չկար ներընտանեկան լուրջ խնդրի մասին։

«Tete A Tete» հաղորդման ամբողջական տարբերակի հրապարակումից հետո պարզ է դառնում, որ իրականում Լուիզա Ներսիսյանի ու Հրանտ Թոխատյանի բաժանումը իրականության հետ կապ չունի, որովհետև իր խոսքում դերասանուհին շեշտել է, որ ինքն ու ամուսինը հաճախ տանը չեն լինում և մշտապես նրանցից մեկի բացակայությունը նման խոսակցությունների առիթ է տալիս, բայց իրականում նրանց բաժանումները ժամանակավոր են ու միայն այն դեպքերում, երբ նրանցից մեկը գործնական առաջարկներով արտերկիր է մեկնում։

Մինչ հաղորդման անոնսը կայծակնային արագությամբ տարածվում էր համացանցում և թյուրիմացություն ստեղծում, մեզ չհաջողվեց կապ հաստատել դերասանուհու հետ։ Լուիզա Ներսիսյանը մեր հարցերին արձագանքեց հաղորդման ամբողջական թողարկումից հետո, որը դիտելիս արդեն ամեն ինչ պարզ էր դառնում։

«Պատկերացնում եմ, թե ինչ թեմայով պետք է լինի զրույցը։ Կա ապատեղեկատվություն, որն իրականության հետ կապ չունի։ Մեր ընտանիքում ամեն ինչ լավ է, նորմալ և ստաբիլ, իսկ մնացածը բամբասանք է»,- ասաց դերասանուհին։

Այս կարանտինային շրջանում շոու բիզնեսում տիրող պասիվությունն ու աստղերի մասին պատմող հաղորդումներում սկանդալների բացակայությունը դրդում է հայտնիների կյանքին անդրադարձող հաղորդումներին մարդկանց ուշադրությունը չթուլացնող հնարավոր բոլոր մեթոդները կիրառել։

Ամեն դեպքում, մենք շատ ուրախ ենք, որ սիրելի դերասանների ընտանիքում ամեն ինչ լավ է։ Նկատենք, որ այս ընթացքում դերասան ամուսինները յուրովի ապահովում են իրենց հետևորդների ժամանցը՝ Հրանտ Թոխատյանը հեքիաթներ է ընթերցում, իսկ Լուիզան իր ինստագրամյան էջի ուղիղ եթերում վարում է «Mono Luiza» նախագիծը։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին