Ի՞նչն է հունից հանել Բիլի Այլիշին (տեսանյութ)

Ժամեր առաջ երգչուհի Բիլի Այլիշն իր ինստագրամյան էջում և յութուբյան ալիքում կիսվել է կարճամետրաժ «Not My Responsibility» ֆիլմով, որտեղ 18-ամյա արտիստը դիմել է իր մարմինը քննադատող մարդկանց։
«Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ Իսկապես, ճանաչո՞ւմ եք։ Դուք ունեք կարծիք իմ կարծիքի վերաբերյալ, իմ երաժշտության ու նաև իմ մարմնի վերաբերյալ։ Ձեզ պրովոկացիայի են ենթարկո՞ւմ իմ ուսերը, կուրծքը, իմ որովայնը»,- ասում է երգչուհին տեսանյութի մեջ, որի ընթացքում նա հանում է հագուստն ու խորասուզվում ջրի մեջ։

Նշենք, որ այս կարճամետրաժ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Բիլի Այլիշի՝ Մայամիում կայացած համերգի ընթացքում, որը կազմակերպված էր Where Do We Go? համերգային շրջագայության շրջանակներում։
Առաջին անգամ, երբ այն հայտնվեց համացանցում, 7 ժամվա ընթացքում հավաքեց 2 միլիոն դիտում։
«Մարմինը, որն ինձ տրված է ի ծնե, ա՞յն չէ, ինչ ձեզ պետք է։ Եթե ես կրում եմ հարմարավետ հագուստ, ապա ես կի՞ն չեմ։ Եթե ես հանում եմ իմ հագուստը, ապա անբարոյակա՞ն եմ։ Դուք երբեք չեք տեսել իմ մարմինը, սակայն միևնույն է , քննադատում եք այն»,- ասում է իր մոնոլոգում Այլիշը։