Լիլուն դիմել է կտրուկ ոճափոխության և դարձել է անճանաչելի

Երգչուհի Լիլուն մշտապես հանդես է գալիս հետաքրքիր և օրիգինալ կերպարներով։ Իր ինստագրամյան նա նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ռիսկային ու հետաքրքիր ոճափոխությունը։
Երգչուհին որոշել է դառնալ կարմրահեր։
Երկրպագուների մեծ մասին զարմացրել է նրա նման ռիսկային քայլը, սակայն հետևորդները երգչուհու նոր լուսանկարների մեկնաբանությունները հեղեղել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։

Ավելի վաղ երկրպագուներն իմացան, որ երգչուհի Լիլուն սպասում է երկրորդ երեխային։ Նա ամուսնու հետ նոր լուսանկար էր հրապարակել, որում երևում էր երգչուհու գեղեցիկ կարգավիճակը։
«Մենք սպասում ենք»,- գրել էր Լիլուն հրապարակված լուսանկարի մեկնաբանության բաժնում։