«Կլոն» հեռուստասերիալի դերասանուհին կիսվել է ուրախալի նորությամբ

Դերասանուհի Ստեֆանի Բրիտուն, ով մեծ ճանաչում ձեռք բերեց «Կլոն» հեռուստասերիալում Լատիֆայի դերը կերտելուց հետո, իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է ուրախալի նորությամբ․ նա շուտով մայրիկ է դառնալու։ Դերասանուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց որդու 15-ամյակն են նշել 44-ամյա Ջովաննա Անտոնելին (Ջեյդը) և 47-ամյա Մուրիլու Բենսիոն (Լուկասը), որոնց սիրային հարաբերությունները սկսվել են հենց սերիալի նկարահանման ժամանակ։ Ցավոք, զույգն ամուսնալուծվել է որդու ծննդից կարճ ժամանակ անց, սակայն նրանք մինչ օրս պահպանում են իրենց ընկերական հարաբերությունները։
«Կլոն»-ը բրազիլական հեռուստանովել է, որը տեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Ու թեև նախագիծն արդեն վաղուց ավարտվել է, երկրպագուները մինչ այժմ հետևում են սիրելի դերասանների կյանքին։ Հայտնի հեռուստասերիալի երկրորդական դերում հադես եկող շատ երիտասարդ դերասաններ այսօր դարձել են անճանաչելի: