«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը պայքարում է կորոնավիրուսի դեմ

Դերասանուհի Նատալյա Վավիլովան վարակվել է կորոնավիրուսով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է խմբագիր Գեորգի Սահակովը։

Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիրը նաև հայտնել է, որ Վավիլովայի ամուսինը՝ ծագումով հայ ռեժիսոր Սամվել Գասպարովը, մահացել է COVID-19-ից: «Արագ առողջացում Նատալյա Վավիլովային»,- մաղթել է Սահակովը:

61-ամյա Նատալյա Վավիլովան՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը, կինոնկարում խաղացել է Ալեքսանդրայի՝ գլխավոր հերոսներից մեկի դերը:

Վավիլովան և Գասպարովը ծանոթացել են 1979թ. ֆիլմի պրեմիերայի ժամանակ, կարճ ժամանակ անց ամուսնացել են: