Ո՞վ է պատկերված Ջուլիա Ռոբերթսի պաշտպանիչ դիմակի վրա

Կարանտինային ռեժիմի հետևանքով բոլորս փակված ենք տանը, և մի փոքր առիթի դեպքում շտապում ենք դուրս գալ բնակարաններից՝ գնալով խանութ կամ դեղատուն։ Առօրյա կյանքին կարոտ են մնացել նաև հայտնիները, ովքեր հարմար պահը բաց չեն թողնում բնակարանից դուրս գալու համար։ Օրերս Ջուլիա Ռոբերթսին Malibu Country Mart-ում գնումներ կատարելիս լուսանկարել են պապարացիները։ Երկրպագուների շրջանում իրարանցում է առաջացրել դերասանուհու պաշտպանիչ դիմակը, որ վրա պատկերված է եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբաման։

Հիշեցնենք, որ Ռոբերթսը տարիներ առաջ՝ նախագահական ընտրությունների ժամանակ, չէր թաքցնում, որ Օբամայի կողմնակիցն է։ Նա նաև բարիադրացական հարաբերություններ էր հաստատել նախագահի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նշենք նաև, որ հոլիվուդյան դերասանուհին այժմ քննադատում է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։
Ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում, Ջուլիան ասել էր, որ ինքնամեկուսացման կանոններին խստորեն հետևում է և ողջ օրն անցկացնում է սերիալներ դիտելով։ Իր երկրպագուներին արտիստը խորհուրդ էր տվել «Վերադարձ տուն» սերիալի նոր եթերաշրջանը դիտել։

*EXCLUSIVE* Malibu, CA – Actress Julia Roberts wears a personalized ‘Barack Obama’ face mask while shopping at the Malibu Country Mart.
Pictured: Julia Roberts
BACKGRID USA 28 MAY 2020
USA: +1 310 798 9111 / [email protected]
UK: +44 208 344 2007 / [email protected]
*UK Clients – Pictures Containing Children
Please Pixelate Face Prior To Publication*