Քլոե Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին իր նոր լուսանկարներով

Օրեր առաջ Քլոե Քարդաշյան ապշեցրեց իր ինստագրամյան հետևորդներին նոր լուսանկարներով, որոնցում նա ցնցող տեսք ուներ և շատ էր փոխվել՝ նմանվելով տիկնիկի։

Քլոեն այն հայտնիներից է, որոնք տարեցտարի ավելի են երիտասարդանում ու գեղեցկանում։ Նայելով նրա հին լուսանկարները, պարզ են դառնում Քլոեի արտաքինի վրա արված նուրբ ու գրագետ բժշկական, կոսմետիկ միջամտությունները։ Այսօր գեղեցկուհին հրապարակել է հերթական գեղեցիկ սելֆիներն ու հիացրել երկրպագուներին։