Քրիս Թայգենը, մինչ կրծքի իմպլանտները հեռացնելը, կիսվել է ամբողջովին մերկ լուսանկարով

34-ամյա մոդել Քրիս Թայգենն օրեր առաջ իր ինստագրամյան էջում կիսվել էր երկրպագուների հետ՝ ասելով, որ 10 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության ու մեծացրել է կրծքերը, սակայն հիմա նա պատրաստվում է հրաժարվել իմպլանտներից։
«Ես պատրաստվում եմ հեռացնել դրանք։ Տարիներ շարունակ դրանք հրաշալի էին, բայց ես արդեն ամուսնացել եմ։ Ես շատ եմ ցանկանում գտնել իմ չափսի հագուստ և հանգիստ պառկել որովայնի վրա․․․Մի անհանգստացեք, ամեն բան լավ է։ Ես առաջվա պես կունենամ կուրծք, որն առաջին հերթին, պարզապես, սովորական ճարպ է՝ հիմար, կախարդական ճարպի պայուսակ»,- իր միկրոբլոգում գրել է Քրիս Թայգենը՝ հրապարակելով մերկ լուսանկար։

Մոդելը նաև խոստովանել է, որ 10 տարի առաջ դիմել է պլաստիկ վիրահատության, որպեսզի իր կուրծքը շքեղ տեսք ունենա Sports Illustrated Swimsuit-ի ցուցադրությանը, որտեղ նա ներկայացնում էր ապրանքանիշի լողազգեստների նոր հավաքածուն։
«Ես կարծում էի, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ կրկին կդիմեմ պլաստիկ վիրահատության, բայց քանի որ ես ունեմ երեխաներ, չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ մահանալ կրծքի վիրահատության ժամանակ»,- ասել է Թայգենը։