Կարմիր գորգին արժանի կերպար. Լիլի-Ռոուզ Դեփը իր 21-ամյակը նշել է շքեղ ալ կարմիր զգեստով

Մայիսի 27-ին Լիլի-Ռոուզ Դեպը դարձավ 21 տարեկան: Երիտասարդ մոդել և հանգուցյալ Կարլ Լագերֆելդի մուսան իր ծննդյան տարեդարձը տոնել է տանը, և դատելով այն փաստից, որ աստղը մի քանի օր անց կիսվել է անցած տոնի լուսանկարներով, երեկույթը հաջողովել է։

Լիլին ծննդյան օրվա համար նախընտրել է մինչև հատակ հասնող շքեղ կարմիր զգեստ` բաց մեջքով, որը զարդարված է եղել փայլուն բյուրեղներով։ Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը առանձնահատուկ սեր է տածում բաց և վտանգավոր բացվածքներով զգեստների հանդեպ․ եթե փայլել երեկոյան զգեստով, ապա միայն այնպես, որ բոլորը նկատեն։ Լիլի-Ռոուզի երեկոյան տեսքը լրացրել են վարդագույն երանգի մեջ արված նուրբ դիմահարդարումն ու հավաքված մազերը։ Իսկական լեդի։