Նման բան ոչ ոք չէր սպասում․ Նաստասյա Սամբուրսկայան շոկի է ենթարկել երկրպագուներին

Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ սևահերներից մկեը՝ Նաստասյա Սամբուրսկայան կտրուկ ոճափոխության է դիմել՝ դառնալով շիկահեր և կտրելով երկար, շքեղ վարսրեը։
«Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին, ապացուցված է։ Տղաները պայթեցրել են իմ նամակների բաժինը»,- իր լուսանկարին կից նշել է դերասանուհին։
Երկրպագուները սկզբում չեն հավատացել իրենց աչքերին ու կարծել են, որ գեղեցկուհին ներկայացել է կեղծամով, սակայն հասկանալով, որ Նաստասյան կատակ չի անում՝ նրանք հաշտվել են այդ փոփոխության հետ, իսկ մեծ մասն անգամ հաճոյախոսություններ ու ջերմ խոսքեր է հղել դերասանուհուն։

Շատերը կարծել են, որ նրա ոճափոխության պատճառը կյանքում առաջացած խնդիրներն են։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցի ընթացքում Նաստասյան խոստովանել էր, որ հոգնել է ուժեղ կին լինելուց և անդադար պայքարելուց, ու հիմա նա, պարզապես, հոգատարության, սիրո կարիք ունի։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ պարզ դարձավ, որ նա դադարեցրել է Վիկտոր Դրոբիշի պրոդյուսերական կենտրոնի հետ իր համագործակցությունը։