Շանինա Շեյքն` այս ամռան ամենասենսացիոն թայ-դայ լողազգեստով

Սուպերմոդելները մեկը մյուսի հետևից «բացահայտում են» իրենց լողազգեստները և ցուցադրում  իրենց ամառային զգեստապահարանի հետաքրքիր թարմացումները: Շանինա Շեյքի սիրելի բիկինիների շարքում կա փոքրիկ և շատ գեղեցիկ լողափնյա կոմպլեկտ, որը ոճաբանների կողմից ստացել է G-սթրինգ անվանումը՝ իր չափազանց բաց և համարձակ տեսքի պատճառով։

Բայց ամեն դեպքում՝ մոդելի կերպարում գլխավորը բրենդի ընտրությունն է։ Սենսացիոն բիկինի՝ ավստրալական VDM ապրանքանիշի, որը թողարկում է լողափնյա հագուստ՝ ստացված օվկիանոսից հանված և վերամշակված պոլիէթիլենից։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ էկոմոդան փոխզիջման չի գնում և ստեղծում է հավասար հիմունքներով մյուս ուղղությունների հետ, ինչը նշանակում է, որ դուք որևէ արդարացում չունեք բնությանը չպաշտպանելու համար: