7 մթերք, որոնք կօգնեն կանխել մազաթափությունն ու ամրապնդել մազարմատները - showbiz.am

7 մթերք, որոնք կօգնեն կանխել մազաթափությունն ու ամրապնդել մազարմատները

By

Մազերի առողջության, գեղեցիկ տեսքի և աճի գործընթացի վրա բացասաբար կարող են անդրադառնալ ամենատարբեր գործոնները։ Առավել վատ ազդեցություն են ունենում սթրեսն ու սխալ խնամքը, ինչը կարող է դանդաղեցնել մազերի աճը կամ վնասել դրանք՝ հանգեցնելով մազաթափության։ Սակայն ճիշտ սննդակարգը, բարեբախտաբար, կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից և վերականգնել մազերի առողջությունը՝ թույլ տալով ձեռք բերել առողջ ու փարթամ մազածածկույթ։

Մասնագետների խոսքով՝սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով և В խմբի վիտամիններով հարուստ սննդակարգը կօգնի խթանել մազերի աճն ու կանխել մազաթափութունը։ Բացի այդ, շատ կարևոր նշանակություն ունի նաև աղիների առողջությունը, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը չի յուրացնի մազարմատների ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր սննդարար տարրերը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն կանխել մազաթափությունը, ամրապնդել մազարմատներն ու ձեռք բերել փարթամ, փայլուն ու առողջ վարսեր։

Յուղոտ ձկնատեսակներ

Յուղոտ ձկնատեսակներն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, իսկ այս ճարպաթթուները նպաստում են մազերի աճին։ Բացի այդ, այս ձկնատեսակները պարունակում են նաև սելեն՝ շատ կարևոր միկրոտարր, որն օգնում է վահանագեղձի՝ մազերի աճը կարգավորող և մազաթափությունը կանխող հորմոնների արտարության գործընթացին։

Հավկիթ

Հավկիթի մեջ պարունակվող սպիտակուցներն ապահովում են հյուսվածքների, ջլերի, մկանների, եղունգների, ոսկորների ու մազերի առողջ կազմավորումը։ Բացի այդ, հավկիթը պարունակում է բիոտին, որը խթանում է մազերի հիմնական սպիտակուցի՝ կերատինի արտադրությունը։

Գետնանուշ

Գետնանուշը սպիտակուցների ու բիոտինի հիանալի աղբյուր է։ Ընդամենը 1/4 բաժակ գետնանուշի մեջ պարունակվում է 9 գրամ սպիտակուց և 4 գրամ մանրաթելեր։

Դդում

Այս մթերքը հարուստ է վիտամին А-ով, որը հակաբորբոքային ազդեցությունից բացի նպաստում է նաև մազերի աճին ու խթանում է գլխամաշկի ճարպագեղձերի ակտիվությունը, ինչն էլ ապահովում է մազերի առողջ փայլը։

Ավոկադո

Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ և վիտամին Е, իսկ այս տարրերն ամրապնդում են մազարմատներն ու կանխում վարսերի վաղաժամ ճերմակումը։

Խաղող

Այս միրգը պարունակում է պոլիֆենոլային միացություններ, որոնք օժտված են հակաօքսիդանտային ազդեցությամբ և կանխում են մազերի վնասվածքները։ Մասնավորապես՝ օլիգոմերային պրոանտոցիանիդները խթանում են մազարմատների ակտիվությունն ու նպաստում վարսերի աճին։

Հնդկաձավար

Հնդկաձավարը պարունակում է В խմբի վիտամիններ ու երկաթ։ Բացի այդ, ամբողջահատիկ հնդկաձավարը նաև սննդային մանրաթելերի հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ օգնում է օրգանիզմին հեշտությամբ յուրացնել սննդարար նյութերը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ինստիտուտն ավարտած ու թատրոնում այդքան դերեր խաղացած դերասանուհին արժանի չէ դրան․ Աննա Մանուչարյան

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Մանուչարյանի կարանտինը հարուստ է ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական հետաքրքիր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է սեփական հավաքածուի գովազդում՝ ներկայանալով սեքսուալ կերպարներով (տեսանյութ)

Աշխարհահռչակ երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որը ներկայանում է նաև որպես գործարար կին, նկարահանվել է տպավորիչ գովազդային հոլովակում:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Համարձակ և չափազանց գալթակղիչ․ դերասանուհի Վիկտորյա Սահակյանի ֆոտոշարքը՝ միայն ներքանզգեստով

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նկարահանվել է «Insomnia» հայկական ներքնազգեսի բրենդի նոր գովազդում։ Նշենք, որ ապրանքանիշը պատկանում է դերասանուհի Իննա Խոջամիրյանին։...
Ավելին