Victoria’s Secret-ի մոդելը հղի է․ աղջիկն առողջական լուրջ խնդիրներ ուներ

Victoria’s Secret-ի մոդել Ռոմի Սթրեյդն ուրախալի նորություն ունի. նա ու իր ամուսինը՝ Լորենս վան Լուիվենը, ծնողներ կդառնան։

Երիտասարդ մոդելը խոստովանել է, որ չի կարողանում հավատալ, որ հղի է։ Բժիշկները 25-ամյա Ռոմիի մոտ հիվանդություն էին ախտորոշել, որի հետևանքով նրա ինքնուրույն հղիանալու շանսերը մոտենում էին զրոյին։ «Ես դատարկություն էի զգում, քանի որ մայր դառնալն ու Լորենսի հետ ընտանիք ստեղծելն իմ ամենամեծ երազանքն էր…»,- հիշում է գեղեցկուհին։

Խնդիրների պատճառ էին դարձել հաճախակի ճանապարհորդությունների ու տեղափոխությունների հետևանքով առաջացած սթրեսը, ամենօրյա հյուծող մարզումներն ու դիետաները։

«Շուտով մենք երեք հոգուց բաղակցած ընտանիք կդառնանք։ Ես ուզում եմ ասել բոլոր կանանց, որոնք փորձում են հղիանալ՝ հավատացեք ձեզ, սիրեք ձեզ և ձեր օրգանիզմն ու վատ մտքերին թույլ մի տվեք հաղթել ձեզ»,- գրել է Ռոմին։