Ինչպե՞ս նորաձև լինել ամռանը․ գեղեցիկ լուքեր Մադոննա Հարությունյանից

Մի քանի օր և արդեն ամառ է, իսկ աղջիկներին միայն մի հարց է տանջում․ ի՞նչ է պետք հագնել, որպեսզի ոճային և նորաձև տեսք ունենաս։ Ոճաբան Մադոննա Հարությունյանն այս հարցում շատ աղջիկների համար կարող է լավ ուղենիշ լինել, բավական է ընդամենը հետևել Մադոննայի ինստագրամյան հրապարակումներին և դուք արդեն կհասկանաք, թե ինչ է ձեզ անհրաժեշտ մոտալուտ ամռան համար։

Մադոննան բավականին հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում կամ հետաքրքիր ֆոտոշարքեր իրականացնում, որոնք առանձնանում են իրենց ոճային լուծումներով և ինքնատիպությամբ: Վերջին շրջանում Մադոննան այս հացրում առավել քան ակտիվ է:

Ոճաբանի լուսանկարները մշտապես տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից: Մադոննան չի կաշկանդվում ներկայանալ նաև համարձակ կերպարներով՝ այդ ամենն իր լսարանին մատուցելով էսթետիկ սահմաններում և ոճային հետաքրքիր լուծումներով: Այնպես որ՝ ցանկացած աղջիկ իր ոճին համապատասխան և իրեն հոգեհարազատ լուքեր գտնելու հնարավորություն հաստատ կունենա։