Կարճ զգեստ և երկարաճիտ կոշիկներ․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը

Իննա Խոջամիրյանն այն հայ դերասանուհիներից է, ովքեր սիրում են հաճախ ներկայանալ նոր ու հետաքրքիր ֆոտոշարքերով։ Իննան չի թողնում իր հետևորդներին երկար ժամանակով ձանձրանալ և պարբերաբար թարմացնելով իր միկրոբլոգը՝ մշտապես ներկայանում է նորովի ու ինքնատիպ կերպարներով։

Դերասանուհին նոր հրապարակումներ է կատարել իր ինստագրամյան էջում՝ տեղադրելով կադրեր իր նոր ֆոտոշարքից։ Ֆոտոշարքն Իննան իրականացրել է լուսանկարիչ Վահագ Ավանեսյանի հետ համատեղ, լուսանկարներն արվել են փողոցում։

Իննայի ֆոտոշարքն այս անգամ շագանակագույն երանգի մեջ է արված․ դերասանուհին կրում է շագանակագույն պիջակ, նույն գույնի ճտքավոր կոշիկներ և կարճ, սև զգեստ։ Իր կերպարն ամբողջացնելու համար Իննա Խոջամիրյանն ընտրել է ոչ վառ դիմահարդարում և պարզ սանրվածք՝ ուղիղ հարդարված մազեր։