«Որտեղի՞ց այս կադրը»․Լոբոդայի հարցին կարող են պատասխանել միայն ուշադիր երկրպագուները

Երգչուհի Լոբոդան իր ինստագրամյան էջում դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որն անչափ դուր է եկել նրա ինստագրամյան հետևորդներին։
«Որտեղի՞ց այս կադրը»,- հրապարակմանը կից երկրպագուներին դիմել է աստղը։ Առավել ուշադիր հետևորդներն անմիջապես հիշել են, որ առաջին անգամ այս կադրը հայտնվել է «Իմը» ստեղծագործության տեսահոլովակում, որի պրեմիերան տեղի է ունեցել օրերս։
Նշենք, որ Սվետլանա Լոբոդան ունի երկու դուստր՝ 9-ամյա Եվան և 2-ամյա Թիլդան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոբոդան լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում, որը շարժել էր երկրպագուների հետաքրքրությունը։ Ինստագրամյան հետևորդները հեղեղել էին հրապարակման մեկնաբանությունները հարցերով՝ փորձելով պարզել՝ դիմե՞լ է Լոբոդան պլաստիկ վիրահատության, թե ոչ։
Վերջապես, արձագանքելով երկրպագուների հարցերին՝ երգչուհի խոստովանել էր, որ ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել, այդ ամենը, պարզապես, ֆոտոշոփի ադրյունքն է։