«Համաճարակ» սերիալն արդեն հասանելի է համացանցում

Համացանցում արդեն հասանելի է անհայտ ծագման վիրուսի մասին պատմող առաջին սերիալը՝ «Համաճարակը», որի ռեժիսորը Յան Լանուետ Տուրգեոնն է։ Սերիալի առաջին եթերաշրջանը բաղկացած է 10 էպիզոդից։ Ռեժիսորի հավաստմամբ՝ երկրորդ եթերաշրջանը սարերի հետևում չէ։ Սերիալի նկարահանումները սկսվել են դեռ 2018 թվականին, սակայն դիտելով այն՝ կարելի է կարծել, որ ռեժիսորը տեղյակ էր՝ թե ինչ սարսափելի խնդրի առաջ է կանգնելու մարդկությունը 2020-ին։
Սերիալի գործողությունները տեղի են ունենում Կանադայում՝ Մոնրեալում։ Բժիշկները ջանում են գտնել անհասկանալի վիրուսի հաղթահարման տարբերակը: Մինչ գիտնականներն ու բժիշկները միջոցներ են փնտորւմ դրա դեմ պայքարելու համար, ավելի շատ մարդիկ են վարակվում ու մահանում։ Վարակի տարածումը բնակչության մոտ ստեղծում է վախ և խուճապ։
Ինֆեկցիոնիստ Անն-Մարի Լեկլերկը զբաղվում է վիրուսի թեստավորմամբ և հետազոտմամբ, ու շուտով հանգում է այն եզրակացությանը, որ բոլոր վարակվածների թոքերի ախտահարված հատվածում առկա է միևնույն միաբջիջ հարուցիչը։
Հիվանդության պատճառը բացահայտված է, սակայն մարդիկ շարունակում են վարակվել ու մահանալ, բժիշկներին մնում է մարտահրավեր նետել ժամանակին՝ փորձելով գտնել ստեղծված սարսափելի խնդրի միակ լուծման տարբերակը՝ վակցինան։ Չնայած ամենառիսկային գոտում հենց բուժաշխատողներ են․ նրանք կարող են գտնել մարդկության փրկության բանալին, եթե իհարկե, չվարարվեն ու չմահանան կյանքի համար այդ թեժ պայքարում։