«Աստված ինձ կարժանացնի երջանիկ մայր լինելու կոչմանը»․ Լիա Զախարյանի ջերմ շնորհավորանքը բոլոր փոքրիկներին

Դերասանուհի Լիա Զախարյանը Հունիսի մեկի առթիվ հրապարակել է մի շատ գեղեցիկ փոքրիկի հետ լուսանկարներ շարք ու այդ հրապարակմանը կից գրել․

«Այսօր բնությունը պարգևել է մեզ արևոտ և կրկնակի ուրախալի օր, քանի որ ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Երբ մենք նայում ենք երեխայի աչքերի մեջ, մենք տեսնում ենք ընկերակից Աստծո որդու կամ դստեր։ Ծնող լինելը հաճելի զբաղմունք չէ, այն կոչում է. Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»: Ես դեռ բալիկ չունեմ, բայց աշխարհի բոլոր բալիկների համար սիրտս բաբախում է, նրանցով հոգիս թևավորվում է,կյանքս գունավորվում է,աչքերս փայլում ու ժպտում են։ Ունեցածս մեծ պոտենցիալի և սիրո համար վստահ եմ, որ Աստված ինձ կարժանացնի երջանիկ մայր լինելու կոչմանը։ Շնորհավոր Հրաշք բալիկներ՝ մեր կյանքի իմաստ, մեր օդ ու ջուր, մեր ժպիտ ու արցունք, մեր ուժ և հպարտություն։ Իսկ այս նկարի գանձին անհոգ մանկություն,անսպառ ժպիտներ և առողջություն եմ մաղթում»։