Բրեդ Փիթը դստեր ծննդյան օրվա առթիվ երեկույթ է կազմակերպել և հետաքրքիր անակնկալներ մատուցել

Բրեդ Փիթը հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպել դստեր՝ Շայլոյի համար, ով դարձել է 14 տարեկան։ Հայտնի դերասանը երեկույթ է կազմակերպել ընտանեկան միջավայրում։

«Բրեդը շատ էր ցանկանում այդ օրն առանձնահատուկ դարձնել Շայլոյի համար և մանրակրկիտ ծրագրել էր ամեն ինչ։ Նա չի կարողանում հավատալ, որ աղջիկն այդքան մեծացել է»,- The Sun-ի հետ զրույցում պատմել է աղբյուրը։ Դերասանը երեկույթի մասնակիցներին հյուրասիրել է պիցցա և հոբելյարի այլ սիրելի ուտեստներ։ Նա բաց չի թողել նաև մոմերով գեղեցիկ տորթի պահը։

Փիթի ընկերներից մեկն օգնել է նաև դերասանի ընկերների շնորհավորանքներից տեսանյութ հավաքել, քանի որ համավարակի պատճառով նրանք չեն կարողացել անձամբ շնորհավորել Շայլոյին: Բրեդը դստերը նվիրել է վինտաժային Polaroid, քանի որ նա հետաքրքրվում է նկարահանումներով։ Աստղային հայրիկը նաև Շայլոյի վերջին մի քանի տարիների լավագույն լուսանկարներից գիրք է պատրաստել, որը նույնպես որպես նվեր մատուցել է նրան։