Դերասաններ Լուսին Վարդանյանի և Վահագն Խաչատրյանի երեխաների նոր լուսանկարներն ու հետաքրքիր ժամանցը

Դերասանուհի Լուսին Վարդանյանը թարմացրել է Ֆեյսբուքի իր էջը՝ հրապարակելով իր և երեխաների նոր լուսանկարները։ Դերասանուհու վերջին շրջանի հրապարակումները հիմնականում ընտանեկան բնույթի են․ Լուսինը հաճախ է հրապարակում երեխաների՝ Ռուզաննայի և փոքրիկ Արայի լուսանկարները։

«Շնորհավո՜ր»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին՝ շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Լուսին Վարդանյանը պատմել էր, որ իրենք կորոնավիրուսի դեմ պայքարում են ամենայն լրջությամբ՝ իհարկե առանց տագնապի, սակայն շատ մեծ զգուշավորությամբ․ «Աշխատում ենք բոլոր կանոնները պահպանել, իսկ երեխաներս հայտնվել են ավելի մեծ ուշադրության կենտրոնում։ Կարանտինը մեզ հնարավորություն տվեց ավելի շատ գնահատելու կյանքը և շնորհակալ լինելու՝ ամեն օր արևը տեսնելու համար»։