Լավագույն վայրը՝ երեխաների տոնը նշելու համար․Գոռ Հակոբյանի ընտանեկան ջերմ լուսանկարը

Արդեն 70 տարի շարունակ ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Այն հիշեցնում է մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից մեկն են և ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն: Այսօր բոլոր ծնողներն իրենց փոքրիկների հետ միասին նշում են կարևոր դարձած տոնը։ Բացառություն չեն նաև հայտնիները։
Դերասան երգիչ, հաղորդավար Գոռ Հակոբյանը՝ կնոջ և որդիների հետ, նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ինստագրամյան հետևորդներին, թե ինչպես է անցկացնում իր ընտանիքի հետ երեխաների տոնը։
Երկրպագուները միանգամից սկսել են ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով հեղեղել լուսանկարի մեկնաբանությունները՝ նշելով, որ բնությունը լավագույն վայրն է, որտեղ կարելի էր նշել հունիսի 1-ը։