Հոլիվուդի Փառքի ծառուղում ոչնչացրել են Թրամփի անվանական աստղը (լուսանկար)

Հոլիվուդի Փառքի ծառուղում անհայտ անձինք կոտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղը։ Այս մասին հայտնել է The Academy Music Business-ը՝ Twitter-ում հրապարակելով Թրամփի անվանական աստղից մնացած «մասունքի» լուսանկարը։

Ենթադրաբար, տեղի ունեցածը կապված է ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ակցիաների հետ, որոնք բռնկվել են ԱՄՆ տասնյակ քաղաքներում և ուղեկցվում են անկարգություններով։

ԱՄՆ նախագահի՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։