Կարանտինի ընթացքում Քրիստինե Պեպելյանը կտրուկ ոճափոխության է դիմել

Քրիստինե Պեպելյանն իր ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում զարմացրել է երկրպագուներին՝ ցուցադրելով նոր, կարճ սանրվածքը։ Երկար ժամանակ իր ինստագրամյան հրապարակումներում երգչուհին կիսվում էր այնպիսի լուսանկարներով, որտեղ չէր երևում նրա նոր սանրվածքը։ Երկրպագուները ենթադրել են, որ ինքը՝ Քրիստինեն, այդքան էլ չի հավանել ոճափոխության արդյունքը, այդ պատճառով երկար ժամանակ խուսափում էր այն ցուցադրելուց։
Ինստագրամյան հետևորդները երգչուհու հրապարակման մեկնաբանություններում խորհուրդ են տվել գեղեցկուհուն այլևս չդիմել նման քայլի, որովհետև երկար վարսերը նրան ավելի էին գեղեցկացնում ու երիտասարդացնում։
Նրանցից ոմանք նաև նշել են, որ Պեպելյանը կարծես տարեցտարի ավելի է երիտասարդանում։ Երգչուհու լուսանկարներին նայելիս դժվար է կռահել, որ նա 39 տարեկան է։