Ջենիֆեր Էնիսթոնը կվաճառի իր մերկ լուսանկարը կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կվաճառի իր մերկ լուսանկարը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնի դերասանուհին հայտնել է Ինստագրամի իր էջում։

Աստղի սև սպիտակ լուսանկարը արվել է 1995 թվականին. այդ ժամանակ դերասանուհին 26 տարեկան է եղել։ Լուսանկարի հեղինակը Մարկ Սելիգերն է։ Լուսանկարը չի կարելի գռեհիկ կամ չափազանց անկեղծ անվանել. «Ընկերները» սերիալի աստղի մարմնի ինտիմ բոլոր հատվածները փակ են։

Դերասանուհին նաև հայտնել է, որ այս լուսանկարից բացի Սելիգերի 24 այլ ֆոտոդիմանկար կվաճառվի աճուրդում։