«Անսահման սեր բոլորիդ»․ Անահիտ Կիրակոսյանի նոր, գեղեցիկ լուսանկարները

Բնությունը ոգեշնչում է մարդկանց ու դրական լիցքեր հաղորդում ողջ օրվա համար։ Հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը քիչ առաջ իր հետևորդների հետ կիսվել է բնության գրկում արված գեղեցիկ լուսանկարների շարքով։

Հաղորդավորուհու ձեռքին գեղեցիկ ծաղիկների փունջ է, իսկ ֆոնային չքնաղ տեսարանն իսապես հանգստություն է ներշնչում։ «Բարի լույս… ուզում եմ դրականն ու բարին տարածվի… անսահման սեր բոլորիդ»,- լուսանկարների շարքին կից գրել է դերասանուհին ու հետաքրքվել, արդյո՞ք իր հետևորդները սիրում են դաշտային ծաղիկներ։