«Դու իմ կյանքի ամենամեծ սերն ես»․ Լիլիթ Կարապետյանի համար կրկնակի տոն է եղել

Լիլիթ Կարապետյանի համար հունիսի մեկը կրկնակի տոն է եղել։ Երեկ երգչուհին որդու հետ նշել է ոչ միայն երեխաների տոնը, այլև տղայի ծննդյան տարեդարձը։

Երգչուհին իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է որդու լուսանկարն ու դրան կից գրել․ «Ծնունդդ շնորհավոր, տղես: Առողջ ու երջանիկ եղիր: Դու իմ կյանքի ամենամեծ սերն ես»։