«Ընդամենը մեկ տարի է անցել»․ Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ամեն ինչ փոխվել մեկ տարվա ընթացքում

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը մեկ տարվա տարբերությամբ արված երկու սելֆիներ է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում։

«2020 թվականի հունիսի 2-ն ու 2019 թվականի հունիսի 2-ը։ Ընդամենը մեկ տարի է անցել․․․»,- հրապարակմանը կից գրել է Մարտիրոսյանն ու ակնարկել, որ այս տարին իսկապես շատ է տարբերվում անցյալից, թե՛ եղանակային պայմաններով, թե՛ տարածված համավարակի պատճառով։