Լիլի Մորտոն՝ փոքրիկ երեխան գրկին․ երկրպագուները նկատել են, որ նա շատ գեղեցիկ է մոր կերպարում

Լիլի Մորտոն զարմացրել է իր երկրպագուներին այս նոր լուսանկարով։ Երեկ Լիլին իր ինստագրամում հրապարակել է այս լուսանկարը, որում քնքշորեն գրկել է մի փոքրիկի։

«Շնորհավոր բոլորիս տոնը։ Մեզանից յուրաքանչյուրն էլ, քիչ, թե շատ՝ ԵՐԵԽԱ է… Թո՛ղ, որ միշտ լինենք անհոգ, երջանիկ, սիրված…»,- լուսանկարին կից գրել է նա ու հարցրել, թե արդյոք իրեն սազում է մոր կերպարը։ Լիլիի  հետևորդները մեկնաբանություններում շեշտել են, որ նա իսկապես շատ գեղեցիկ է մոր կերպարում ու ժամանակն է, որ մտածի երեխա ունենալու մասին։