Հայդի Քլումը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

Հայտնի 46-ամյա նախկին սուպերմոդել Հայդի Քլումը կիսվել է գաղտնիքներով, որոնք օգնում են նրան պահել երիտասարդությունը: Այս մասին նա պատմել է The Sun-ին տված հարցազրույցում:

Գերմանացի դերասանուհին և նախկին սուպերմոդելը խոստովանել է, որ լվացվում է 1,5 ֆունտ սթերլինգ արժողությամբ մանկական շամպունով:

Հայդին նշել է, որ իր դեմքը մաքրելու համար օգտագործում է մանկական շամպուն: Ըստ աստղի՝ այն նուրբ և արդյունավետ է, և ի տարբերություն սովորական շամպունների՝ երեխաների համար նախատեսվածը խոնավեցնում է մաշկը և վնասակար չէ աչքերի համար:

Կլումը նաև ասել է, որ դիմահարդարման համար սովորաբար օգտագործում է միայն սնգույր և հոնքերի գել, ինչը նրանից 15 րոպե է խլում:

Երիտասարդ մաշկի մեկ այլ գաղտնիք էլ, ըստ աստղի, արևից պաշտպանության համար նախատեսված միջոցների կանոնավոր օգտագործումն է: