Նոր ֆոտոնախագիծ` աստղերի մասնակցությամբ․ Արամիո Պազզոն՝ մանրամասների մասին

Լուսանկարիչ Արամիո Պազզոյի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ շուտով հայ աստղերը կներկայանան նոր ֆոտոնախագծով։
Լուսանկարիչը Showbiz.am կայքի հետ զրույցում հայտնեց, որ նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր, սակայն խոսել այդ մասին նա չցանկացավ՝ երկրպագուների համար անակնկալը չփչացնելու նպատակով։
Զրույցում Արամիոն նշում է, որ շատ հեշտ է աշխատել աստղերի հետ․  «Նրանք էլ մեզ պես մարդիկ են․ միակ տարբերությունն այն է, որ շատ զբաղված են, ու նրանց մոտ ամեն վայրկյանը հաշված է։  Նկարահանման ժամանակ դերասաննրից մեկը ոտքի վրա քնում էր․ այ այդքան նրանք զբաղված են՝ առանց չափազանցնելու»։
Պատմելով իր կարիերայի մասին աստղային Պազզոն ասում է․«Լուսանկարիչները շատ են այսօր, բայց ես Հայաստանում առաջիններից եմ եղել։ Այդ ժամանակ սկսեցի Կամո Թովմասյանի հետ աշխատել․ես նրա լուսանկարիչն ու աջ ձեռքն էի, բոլոր նախագծերը միասին էինք իրականացնում։ Բայց Փարիզ մեկնելով կորցրի կապերս ու ձեռք բերեցի նոր կապեր»։

Նշենք, որ Արամիոն ռեժիսոր է։ Երկար տարիներ որպես ֆեյշն լուսանկարիչ աշխատել է Մարսելում ու Փարիզում։
Նա նշում է, որ միայն հեղափոխությունը ստիպեց նրան վերադառնալ Հայաստան և հիմնել սեփական ստուդիան։

«Փարզիը նորաձևության սիրտն է, ես էլ, որպես նորաձևության սիրահար, միշտ այնտեղ էի՝ ճիշտ պահին ու ճիշտ ժամանակին։ Կարողացա կապեր ձեռք բերել ֆրանսիական բրենդների հետ, իսկ Փարիզի մեծ պայքարից ու մրցակցությունից հետո վերադառնալով Հայաստան՝ այստեղ շատ հեշտ դարձավ ինձ համար որպես լուսանկարիչ աշխատելն ու գոյատևելը»,-իր խոսքը եզրափակում է լուսանկարիչը՝ խոստանալով, որ օրեր անց կներկայացնի աստղերի հետ ֆոտոնախագիծն ու դրա հետաքրքիր մանրամասները, իսկ մինչ այդ նա նախագծից մի քանի լուսանկար տրամադրեց Showbiz.am-ին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան