Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայտնվել է Vogue-ի հոնկոնգյան տարբերակի շապիկին (լուսանկարներ)

Ազգությամբ ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայտնվել է Vogue ամսագրի հոնկոնգյան տարբերակի շապիկին՝ հանդես գալով գայթակղիչ կերպարում։ Լուսանկարները հրապարակվել են հրատարակության ինստագրամյան օգտահաշվում։

38-ամյա Վոդյանովան պատկերվել է գործած մարմնագույն ներքնազգեստով ու տոպով, որը Fendi բրենդի աշնանային հավաքածուից է։

Լուսանկարչական աշխատանքներն իրականացրել են հայտնի լուսանկարիչներ Լուիջի Մուրենուն և Յանգո Հենզին։