BLACKPINK խմբի Լիսան խարդախության զոհ է դարձել

YG Entertainment ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ BLACKPINK խմբի Լիսան խարդախության զոհ է դարձել սեփական մենեջերի կողմից, ում հետ երգչուհին ունեցել է ջերմ ընկերական հարաբերություններ։ Մենեջերին հաջողվել է խաբեությամբ կորզել 1 միլիարդ վոն (մոտավորապես 800 հազար դոլար)։

Հունիսի 2-ին Market News-ը հայտնել է, որ խմբի նախկին մենեջերն օգտագործել է իր կապերը և գումար է ստացել Լիսայից՝ խոստանալով վերջինիս համար անշարժ գույք գտնել: Սակայն երգչուհին այլևս չի տեսել իր գումարը, քանի որ մենեջերը այն ծախսել է ազարտային խաղերի վրա:

Ըստ անանուն աղբյուրի՝ դեբյուտի պահից սկսած տվյալ մենեջերը աշխատել է BLACKPINK-ի հետ և եղել է մեկը, ում Լիսան վստահել է դեռևս թրեյնի եղած ժամանակներից: Դեպքը շատերին է զարմացրել, քանի որ նախկին աշխատակցին վստահում էին թե՛ ընկերությունը, թե՛ խմբի աղջիկները: