Եգոր Կրիդի նախկին ընկերուհին՝ ինստագրամյան հետևորդների «հարձակման» մասին

Մոդել Դարյա Կլյուկինան բավականին հայտնի դարձավ «Ամուրի» նախագծի 6-րդ եթերաշրջանում տարած հաղթանակից հետո։ Նա և նախագծի գլխավոր հերոսը՝ երգիչ Եգոր Կրիդը, հանդիպել են ընդամենը մի քանի ամիս, սակայն այդ ամիսների ընթացքում մոդելը կարողացել է ձեռք բերել թե՛ երկրպագուների, թե՛ հեյթերների մի ամբողջ բանակ։
Օրերս՝ հարցազրույցներից մեկի ընթացքում, Դարյան խոստովանել է, որ այն բանից հետո, ինչ սկսել է երկրպագուներին ներկայացնել իր TikTok-ները, ինստագրամյան հետևորդներն ասես հարձակվել են իր վրա՝ հեղեղելով, ողջ միկրոբլոգը բացասական մեկնաբանություննեորվ։
Ինքը՝ Դարյան, բավականին զարմացած է և չի հասկանում՝ որն է մասսայական անհանդուրժողականության պատճառը։

«Հանրային մարդիկ իմունիտետ ունեն նման մեկնաբանությունների նկատմամբ, բայց միևնույն է, տհաճ է, մանավանդ, եթե դու զգայուն մարդ ես։ Վերջին ընթացքում բացասական մեկնաբանություններն ավելի շատ են, ճիշտ է։ Կարծում եմ՝ կարանտինի, շփման պակասի հետևանքն է»,- հարցազրույցում ասել է Դարյան։
Հիշեցնենք, որ «Ամուրի» նախագծի ավարտից ընդամենը ամիսներ անց Կլյուկինան բաժանվեց Կրիդից և օրինականացրեց իր հարաբերությունները գործարար, միլիոնատեր Վլադիմիր Չոպովի հետ։