Քսենիա Բորոդինան՝ առանց դիմահարդարման․հաղորդավարուհու կարանտինային լուսանկարը զարմացրել է երկրպագուներին

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինային բոլորը սովոր են տեսնել միշտ վառ դիմահարդարմամբ, սակայն օրերս նա իր ինստագրամյան էջում ներկայացրել է երկրպագուներին, թե ինչպիսի տեսք ունի կարանտինի ընթացքում առանց շպարի։ Հաղորդավարուհու առանց դիմահարդարման լուսանկարը հաճելիորեն զարմացրել է ինստագրամյան հետևորդներին․ նրանք լուսանկարի մեկնաբանությունների բաժինը հեղեղել են ջերմ խոսքերով և հաճոյախոսություններով։
Շատերն անգամ խորհուրդ են տվել այլևս չշպարվել ու չվնասել գեղեցիկ, առողջ մաշկը։

«Անձրևային, բայց հիասքանչ առավոտ։ Սիրելիս թույլ չի տալիս, որպեսզի ես տխրեմ, ուրախացնում է ինձ ծաղիկներով»,- դստեր հետ լուսանկարին կից գրել է Բորոդինան։ Հիշեցնենք, որ հաղորդավարուհու ամուսինը Կուրբան Օմարովն է։
Մինչ Կուրբանին հանդիպելը, Քսենիան ամուսնացած էր Յուրի Բուդագովի հետ։