Բեն Աֆլեքն ու նրա ընկերուհին միացել են Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիային (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը և դերասանուհի Անա դե Արմասն Իտալիայի Վենետիկ քաղաքում միացել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ տեղի ունեցած Black Lives Matter միջազգային շարժման բողոքի ակցիային, գրում է Daily Mail-ը։

Համացանցում հայտնված լուսանկարներում 47-ամյա դերասանը 32-ամյա կուբացի դերասանուհու հետ քայլում է ցուցարարների հետ՝ ձեռքին պահելով երկու պաստառ։

«Հիմա ժամանակն է, որ լսեմ, սովորեմ ու որ ամենակարևորն է՝ քայլեր ձեռնարկեմ»,- ավելի ուշ Թվիթերում գրել է Աֆլեքը։

Քաղաքականապես ակտիվ զույգը կրել է միանման սև կաշվե բաճկոններ և կապույտ ջինսե տաբատներ, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ քաղաքում Աֆլեքը և կոլումբացի դերասանուհին շրջագայել են մոտոցիկլետով։

Նշենք, որ զույգը հանդիպել է Deep Water թրիլլերի նկարահանումների հրապարակում։ Դերասանուհի Անա դե Արմասը նախկինում ամուսնացած է եղել դերասան Մարկ Քլոտետի հետ: Մինչդեռ Բեն Աֆլեքը հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Գարներից բաժանվել է 2018 թվականին: Զույգն ունի երեք երեխա: