Էմիլիա Կլարկն առաջին անգամ հանդես կգա սարսափ ֆիլմում

Բրիտանացի դերասանուհի և «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլիա Կլարկը զարդարել է Harper’s Bazaar ամսագրի շապիկը։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Էմիլիան համարվում է Dolce & Gabbana բրենդի պաշտոնական ներկայացուցիչը։ Harper’s Bazaar- ֆոտոշարքում նա ներկայացել է Dolce & Gabbana-ի ոճային ու էլեգանտ հագուստով։
Ամսագրի հետ հարցազրույցում Էմիլիան խոստովանել է, որ նորություն ունի իր երկրպագուների համար․ նա առաջին անգամ կներկայանա սարսափ ֆիլմում։

«Սպանության ուղեցույցը» սարսափ ֆիլմում Կլարկին բաժին է հասել գլխավոր դերը։ Ֆիլմի նկարահանումները կորոնավիրուսի հետևանքով հետաձգվել են, այդ իսկ պատճառով այն կինոսերների դատին կներկայացվի 2021 թվականին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կլարկը 300 հազար դոլար էր ներդրել բարեգործական ֆոնդերում՝ ցանկանալով օգնել կարիքավորներին և առողջական խնդիրներ ունեցողներին։