Ջիգանն ու Օքսանան չեն բաժանվու՞մ․ Սամոյլովան կրկին կրում է ամուսնական մատանին

Բոլորովին վերջերս Օքսանա Սամոյլովան հայտարարել էր, որ մտադիր է բաժանվել ռեփեր Ջիգանից։  Այդ պահից սկսած Օքսանայի աջ ձեռքի մատից անհետացել էր ամուսնական մատանին։ Սակայն հունիսի 2-ին նա կրկին սկսել է կրել ամուսնության խորհրդանիշը։

Օքսանայի Ինստագրամում հրապարակված վերջին տեսանյութերից մեկում շատ հետևորդներ նրա ձեռքին նկատել են այդ մատանին, որը դեռ մի քանի օր առաջ չկար: Օքսանայի այս արարքը հետևորդների մոտ կասկած է առաջացրել Ջիգանի հետ հարաբերությունների վերաբերյալ։

Նշենք, որ վերջին գրառումներից մեկում Սամոյլովան հաստատել էր, որ շարունակում է ռեփերի հետ մեկ հարկի տակ ապրել և հանուն իրենց չորս երեխաների լավ շփվում է նրա հետ: Ընդ որում Օքսանան հերքել էր ամուսնու հետ հաշտվելու մասին լուրերը: