1 մլն ռուբլի. Օլգա Բուզովայի հայազգի փեսացուն սոցցանցերում պարծեցել է թանկարժեք գնումներով (լուսանկարներ)

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի փեսացուն՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, հունիսի 1-ին՝ Մոսկվայում ոչ մթերային խանութների վերաբացման առաջին օրը, ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պարծեցել է մեկ միլիոն ռուբլու չափով կատարած գնումներով։

«Երեկ ինչպես կարողանում, տրամադրությունս էի բարձրացնում, ՑՈՒՄ-ից գնումների համար մեկ միլիոն ծախսեցի»,- հայտարարել է Մանուկյանը, այնուհետև ցուցադրել Versace ապրանքանիշի 70 000 ռուբլի արժողությամբ սպորտային կոշիկները, 93 000 ռուբլի արժողությամբ Balenciaga բաճկոնը և նույն բրենդին պատկանող տարբեր գույների մի շարք շապիկներ։

Բացի այդ 27-ամյա բլոգերը նաև ցուցադրել է իր նոր Rolex ժամացույցը և Բուզովայի համար որպես նվեր գնված Van Cleef & Arpels բրենդի ադամանդե մատանին, որը մոտ 10 000 դոլար արժի։