«Այդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը». Լիլու - Showbiz.am

«Այդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը». Լիլու

By

Երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, հասարակ և անմիջական կերպարով է՝ չնայած որ ընտրել է վառ և ընդգծված շպար։

«Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե դիմացինս իր կյանքում ինչ ձեռքբերումներ ունի կամ ինչ գլխապտույտ հաջողությունների է հասել, եթե ինքը չունի հասարակ ու համեստ մոտեցման ձև մարդկանց հետ, այդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը։ Ասածս ինչ է՝ համեստ ու հասարակ լինելու մեջ վատ բան չկա, հակառակ՝ զզվելի է, երբ փորձում են իրենք իրենցից ինչ-որ հերոս ստանալ»,- գրել է ամերիկաբնակ երգչուհին հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։

Նշենք, որ օրերս Լիլուի որդին տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին երեխայի համար գեղեցիկ խնջույք էր կազմակերպել։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Հայազգի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»-ում ունեցած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այս մասին...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մանվել Խաչատարյանի որդին խնձոր է վաճառում և ստացված ողջ հասույթը նվիրաբերում Հայաստան Համահայկական հիմնադրամին

100 դրամ՝ մեկ խնձորի դիմաց. այս հիասքանչ նախաձեռնությամբ՝ ռեժիսոր և դերասան Մանվել Խաչատարյանի որդին, երկու ընկերների հետ միասին դարձավ...
Ավելին