Մարգո Ռոբին վերջին 5 տարում աշխատել է 19 ֆիլմի վրա՝ դառնալով Հոլիվուդի ամենաաշխատասեր դերասանուհին

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին վերջին հինգ տարվա ընթացքում աշխատել է 19 ֆիլմի վրա՝ դառնալով Հոլիվուդի ամենաաշխատասեր դերասանուհին, գրում է Daily Mail-ը։

PartyCasino-ի հետազոտությունների համաձայն՝ «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի 29-ամյա աստղը նկարահանվել է 15 լիամետրաժ ֆիլմում, երկու ֆիլմում ունեցել է փոքր մասնակցություն, մի ֆիլմում աշխատել է բացառապես որպես պրոդյուսեր և նկարահանվել է մեկ կարճամետրաժ ֆիլմում։

Ավստրալացի աստղի ամենանշանավոր դերերի թվում են՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Սկանդալ», «Մարիա. Շոտլանդիայի թագուհին» և «Ես՝ Տոնյան» ֆիլմերում կերտած դերերը։

Դերասանուհին նկարահանվել է նաև «Ինքնասպանների ջոկատը», «Գիշատիչ թռչունները», «Տարզանի լեգենդը» և այլ ֆիլմերում։

Մարգո Ռոբին ամենաաշխատասեր դերասանների և դերասանուհիների ցուցակում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ Նիկոլաս Քեյջից, Սեմյուել Լ.Ջեքսոնից, Բրեդ Փիթից և Ուիլ Ֆերելից հետո։