«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղին նախկին աշխատակիցն աշխատավարձ չստանալու համար դատի է տվել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Պարկերին պատկանող կոշկի խանութի նախկին աշխատակցուհի Հիզեր Հոլթն աշխատավարձի պարտքի համար աստղին դատի է տվել, գրում է Page Six հրատարակությունը՝ հղում տալով Նյու Յորքի Գերագույն դատարանի փաստաթղթերին։

Հոլթը պնդում է, որ «Սեքսը մեծ քաղաքում» ամերիկյան հեռուստասերիալից հայտնի 55-ամյա դերասանուհին 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը հավելյալ աշխատանքային ժամեր աշխատելու համար վարձատրություն չի ստացել։ Չվճարված գումարի չափի մասին Հիզեր Հոլթը չի հայտնել։

«Հայցվորին քառասուն աշխատանքային շաբաթվա ընթացքում արտաժամյա աշխատանքի համար վճարում չի արվել»,- ասվում է ներկայացված դատական հայցում:

Նշվում է, որ դերասանուհին կատարվածի մասին տեղյակ չի եղել:

«Ձեզնից ենք իմանում հայցի մասին։ Պետք է ուսումնասիրենք բոլոր պահանջները»,-լրագրողներին հայտարարել է Պարկերի ներկայացուցիչը։