«Քիմն ու Քանյեն իրար գրեթե չեն տեսնում». Daily Mail-ը պատմել է կարանտինի ֆոնին աստղային զույգի ընտանեկան խնդիրների մասին

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի և ազդեցիկ զույգերից մեկը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, համավարակով պայմանավորված տևական կարանտինի ընթացքում ապրում են ընտանեկան ոչ լավագույն ժամանակը, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 39-ամյա Քարդաշյանն ու 42-ամյա Ուեսթը չորս երեխաների հետ կարանտինի ընթացքում մեկուսացել են իրենց առանձնատանը, սակայն չափազանց տարբեր գրաֆիկների պատճառով գրեթե չեն տեսնվում:

«Քիմն անդադար աշխատում է, իր գործերով է զբաղված: Իսկ Քանյեի համար ավելի դժվար է, քանի որ նա Քիմի պես գրաֆիկ չունի: Քիմը շատ վաղ է արթնանում, իսկ Քանյեն՝ ուշ: Նրանք իրար, կարելի է ասել, չեն տեսնում»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:

Վերջին շրջանում լուրեր էին տարածվել առ այն, որ աստղային զույգը կարանտինի ընթացքում որոշակի խնդիրների է բախվել: Հիշեցնենք, որ մայիսին զույգը նշել է ամուսնության վեցամյակը: